Ուկրաինան փակել է հյուսիսղրիմյան ջրանցքի մուտքը, որի միջոցով Դնեպր գետի ջուրը հասնում է Ղրիմ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

Պետք է նշել, որ քաղցրահամ ջրի 85 տոկոսը Ղրիմ է հասնում հենց այս ջրանցքի միջոցով։ Այն կառուցվել է 1961-1971 թթ., որը սկիզբ է առնում Կախովսկո ջրամբարից եւ հոսում է մինչեւ Կերչ։

Ղրիմում ջրամատակարարման խնդիրները սկսեցին այն ժամանակ, երբ Ուկրաինան կրճատեց ջրի մատակարարումը հյուսիսղրիմյան ջրանցքի միջոցով։ Այդ պատճառով Ղրիմում ոռոգման շրջանը վտանգված է, ցորենի, բանջարեղենի եւ այլ մթերքների մշակումը հարցականի տակ է դրված։

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆեդորովը ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինային նախապես վճարել Ղրիմի ջրամատակարարման համար, սակայն քաղաքական պատճառներով, դա դեռ դժվար է։