Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները, որոնք ծրագրում է իրականացնել ԱՄՆ-ը, կարող են անդրադառնալ էներգետիկ ու բանկային ոլորտներին: Այդ մասին հաղորդում է «Agence France-Presse»-ը՝ վկայակոչելով արտաքին քաղաքականության հարցերով ԱՄՆ-ի նախագահի Բեն Ռոդսին:

Ինչպես նա հայտարարել է, պատժամիջոցների նոր փուլը կարող է ուղղված լինել «մի շարք ռուսաստանցիների դեմ, որոնք ազդեցություն ունեն ռուսական տնտեսության վրա՝ մասնավորապես էներգետիկ ու բանկային ոլորտներում»: Նա հավելել է, որ պատժամիջոցները կարող են կիրառվել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

«Մենք հասկանում ենք, որ խոշոր տնտեսություն ունեցող Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տնտեսական հետեւանքների վերաբերյալ անհանգստություն գոյություն ունի: Անհանգստություն է առկա մասնավոր հատվածում»,- նշել է Ռոդսը: