Անհասկանալի է, թե ինչ է նշանակում հայերին քաղաքացիություն առաջարկել մի երկում, որ պաշտոնապես հերքում է ցեղասպանությունը: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է «EGAM» եվրոպական հակառասիստական կազմակերպության նախագահ Բենջամին Աբթանը` անդրադառնալով ցեղասպանության զոհերի ժառանգներին Թուրքիայի քաղաքացիություն տրամադրելու պատրաստակամությանը:
Բենջամին Աբթանի խոսքով, հարց է ծագում, թե այսօր հայերից ո՞ր մեկը շուրջ հարյուր տարի ցեղասպանության փաստը հերքող երկրի քաղաքացիություն կընդունի: Ինչպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այնպես էլ այդ երկրի ԱԳՆ հայտարարությունները, ընդգծել է նա, ընդամենը քայլեր են, որոնք իմաստ ձեռք կբերեն միայն դրանց տրամաբանական շարունակության պարագայում: «Մենք սպասում ենք այդ շարունակությանը»,- ամփոփել է Բենջամին Աբթանը:



























