Վիեննայում շաբաթ օրը բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, վեց մարդ վիրավորվել է, շենքի մի մասը՝ փլուզվել, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ դեպքը կատարվել է տեղական ժամանակով ժ. 10.00-ի սահմաններում՝ 15-րդ թաղամասում: Շենքի վերին երկու հարկերը փլուզվել են, փլատակների տակ մի քանի մարդ է մնացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Փրկարարները փորձում են դուրս բերել վերջին տուժածին, մնացածներն արդեն հիվանդանոցում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Փրկարարական գործողությունը շարունակվում է: Դեպքի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:




























