Բելգիացիները տարեկան 2 մլրդ եվրոյի չիպս, ընկույզ, քաղցրաբլիթ, կոնֆետ, փոփքորն եւ նմանատիպ քաղր ու աղի սննդամթերք են օգտագործում:
Հետազոտողները պարզել են, որ սուպերմարկետներում այդ տիպի ապրանքների վաճառքը կազմում է ընդհանուր վաճառվող ապրանքների 10 տոկոսը: 2013-ին Բելգիայի Թագավորության բնակիչները ռեկորդ են սահմանել՝ գնելով 2,1 մլրդ եվրոյի չիպս, ընկույզ, քաղցրաբլիթ, կոնֆետ ու փոփքորն, ինչը 41 մլն եվրոյով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բելգիացիների շրջանում ամենամեծ պահանջարկն ունի չիպսն ու ընկույզը: Սա մտահոգում է բժիշկներին, քանի որ նման ուտելիքների հաճախակի օգտագործումը հանգեցնում է ավելորդ քաշի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման:
Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Բելգիայի բնակչության միայն 13 տոկոսն է համարում, որ իրենք ավելորդ քաշ ունեն:




























