ԵՄ երկրների դիվանագետները ապրիլի 28-ին Բրյուսելի  արտակարգ նիստում կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ Ուկրաինայի իրավիճակի հարցը, հայտնում է  Reuters-ը:

Բացի այդ, Եվրամիությունը մտադիր է առաջիկայում ընդլայնել պատժամիջոցների ենթակա ռուսաստանցիների ցուցակը: Ավելի վաղ  G7-ի երկրները համաձայնեցրել էին Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցները՝ Ուկրաինայում ճգնաժամի խորացման պատճառով, հայտնում է  Gazeta.ru-ն: