Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հուսով է, որ շուտով Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի, հայտնում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ Հռոմի պապն Ուկրաինայի վարչապետին գրիչ է նվիրել:
«Հուսով եմ, որ այս գրչով խաղաղության համաձայնագիր կստորագրվի», — ասել է պապը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Իր այցի ժամանակ Յացենյուկը հանդիպել էր Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին, ինչպես նաեւ արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիին: Նաեւ հաղորդվում է, որ նա ստիպված է եղել մեկ օրով կրճատել իր այցն Իտալիա՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով:




























