Տանզանիայում շարունակվում են երկրի կազմավորման 50-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: 1964թ. ապրիլի 26-ին Տանգանյիկան` ներկայիս Տանզանիայի մայրցամաքային հատվածը, Զանզիբար արշիպելագի կղզիների հետ միավորվելով, Տանգանյիկայի եւ Զանզիբարի Միացյալ Հանրապետությունն էր ձեւավորել, իսկ եւս կես տարի անց երկրի անունը կրճատելի էին` մեկ բառի մեջ միավորելով պետության երկու հատվածների անվանումների առաջին վանկերը` «տան» եւ «զան», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տոնի առթիվ Դար-Էս-Սալամի ազգային ստադիոնում շքերթներ եւ պարահանդեսային միջոցառումներ են ընթանում, որոնց ներկա է Տանզանիայի նախագահ Ջակայա Կիկվետեն իր` արեւելյան Աֆրիկայի երկրները ներկայացնող մի շարք գործընկերների հետ միասին:
Տանզանիան իր կեսդարյա տարեդարձը բարդ քաղաքական իրադրության ֆոնին է նշում: Այն «Տանզանիայի միջին տարիքի ճգնաժամ» անունն է ստացել: Զանզիբարի մի շարք քաղաքական գործիչներ երկրի մայրցամաքային հատվածից ավելի շատ ինքնավարություն են պահանջում, սակայն միության բարեփոխման եւ նոր սահմանադրության շուրջ բանակցությունները փակուղի են մտել:



























