Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար, իշխող ՖԱԹՀ շարժման առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ Պաղեստինը դեռ հետաքրքրված է Իսրայելի հետ խաղաղ բանակցությունները շարունակելու գործընթացքում, հաղորդում է «Reuters»-ը:
Այդ մասին Աբբասը հայտարարել է Պաղեստինի ազատագրության կազմակերպության առաջնորդների հետ հանդիպման ընթացքում: Նա նաեւ նշել է, որ «պաղեստինցիները երբեք չեն ճանաչի Իսրայելը «որպես հրեական պետություն», հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Իսրայելը դադարեցրել է Պաղետիննի հետ խաղաղ բանակցությունները ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումների հաշտեցման պատճառով:




























