Ադրբեջանցին փորձել է առեւանգել Կոպենհագեն-Օսլո չվերթն իրականացնող ինքնաթիռը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոն, արդեն պարզվել է չկայացած առեւանգողի անունը՝ Ռուսլան Մուսաեւ:

Նախօրեին Կոպենհագեն-Օսլո չվերթի ուղեւորներից մեկը բղավել է, որ իր ուղեբեռում ռումբ կա: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շվեդական Գետեբորգ քաղաքում, իսկ չարագործին ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները:

Տեղեկությունների համաձայն՝ սա ինքնաթիռ առեւանգելու Ռամին Մուսաեւի առաջին փորձը չէ: 1993թ.-ին նա իր ընտանիքի հետ Տյումեն-Սանկտ-Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքանթիռում էր: Այն ժամանակ Ռամինը սպառնացել էր պայթեցնել ինքնաթիռը եւ պահանջել էր ուղեւորվել ԱՄՆ:

Նրա պահանջները մասամբ իրականացվել էին, ինքնաթիռը վայրէջք էր կատարել Ստոկհոլմի օդանավակայանում: Ռամին Մուսաեւն ընտանիքի հետ քաղաքական ապաստան է խնդրել Շվեդիայից, սակայն ձերբակալվել ու հանձնվել է Ռուսաստանին: