Թուրքական ավիաուղիներին պատկանող (THY) Ստամբուլ-Թբիլիսի չվերթի օդանավն օդ բարձրանալուց առաջ ռումբի ահազանգի պատճառով չեղյալ է հայտարարել թռիչնքն ու դուրս եկել թռիչքուղուց։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ ապրիլի 26-ին, ժամը 13։10-ին (14։10 Երեւանի ժամանակով-խմբ) Ստամբուլ-Թբիլիսի չվերթի դուրս եկած օդանավի ուղեւորներից մեկը բղավել է, որ մոտը ռումբ կա։ Օդանավի անձնակազմն արագ ոստիկանություն է հայտնել եւ մինչ օդ բարձրանալը հասցրել է օդանավը դուրս բերել թռիչքուղուց։
Ուղեւորներին արագ իջեցրել են օդանավից, որոնց այլ օդանավով են ճանապարհել Թբիլիսի։ Ոստիկանությունը ձերբակալել է ռումբի մասին բարձրաձայնած ուղեւորին, ով պարզվել է Պակիստանի քաղաքացի է։
Նշենք, որ Թուրքիա մեկնող բազմաթիվ հայաստանցիներ մատչելի գնի համար օգտվում են Թբիլիսի-Ստամբուլ-Թբիլիսի չվերթից։



























