Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին, Ոսկան Երեւանցու ծննդյան 400-ամյակին, Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամներ:

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովհաննես Շիրազի ծննդյան տարեդարձին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված են Մեծ Մասիսը, Հովհաննես Շիրազի ստորագրությունը եւ նրա «Կտակ» բանաստեղծությունից տողեր: Ներքեւում` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2014» եւ «10000 դրամ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հովհաննես Շիրազի դիմաքանդակը, ձախ կողմում եզրագծով «ՇԻՐԱԶ 1914 1984» մակագրություններն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ

Մետաղը եւ հարգը ոսկի, 9000

Տրամագիծը 22,0 մմ

Քաշը 8,6 գ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը 500 հատ

Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես),

Էդուարդ Կուրղինյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-100»

«ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ-400» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Ոսկան Երեւանցու ծննդյան 400-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Շարակնոցից» մի էջ եւ հայերեն լեզվով առաջին «Աստվածաշունչը» արծաթյա կազմով: «Աստվածաշնչից» վերեւ` թողարկման տարեթիվն է՝ «2014»: Ներքեւում՝ անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», իսկ շրջագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսի ձախ մասում պատկերված է Ոսկան Երեւանցին` Երվանդ Քոչարի գրաֆիկական աշխատանքը, իսկ աջում` «ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ 400 ամյակ» եւ «VOSKAN YEREVANTSI» մակագրությունները:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը եւ հարգը արծաթ, 9250

Տրամագիծը 40,0 մմ

Քաշը 33,6 գ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը 500 հատ

Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ-400»

«ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆ-100» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է «Պատանի Դավիթը» կտավից դրվագ, ներքեւում՝ անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», իսկ աջ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2014» մակագրությունը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Էդուարդ Իսաբեկյանի ինքնադիմանկարը, ներկապնակի ներկեր, իսկ ներքեւում՝ «Eduard Isabekyan», «1914-2007 Էդուարդ Իսաբեկյան» մակագրություններն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը եւ հարգը արծաթ, 9250

Քաշը 28,28 գ

Չափը 28,0x40,0 մմ

Որակը լավացված

Դրամաշուրթը հարթ

Տպաքանակը 500 հատ

Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: