Աֆղանստանում նախագահական ընտրությունների նախնական արդունքների համաձայն՝ թեկնածուներից եւ ոչ մեկը հաղթանակի համար անհրաժեշտ քանակությամբ ձայներ չի հավաքել, հաղորդում է «Agence France-Presse»-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովին:

«Ստացված արդյունքների հիման վրա կարող են ասել, որ ամենայն հավանականությամբ ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա»,- ընդգծել է կազմակերպության ղեկավար Ահմադ Յուսուֆ Նուրիստանին, հայտնում է «Gazeta.ru»-ն:

 Ընտրապայքարը գլխավորում է երկրի նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան, ով հավաքել է ձայների 44.9 տոկոսը: Երկրորդ տեղում է ֆինանսների  նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը՝ 31.5 տոկոս ձայնով, երրորդում՝  նախկին արտգործնախարար Զալմայ Ռասուլը՝ 11.5 տոկոս ձայնով: