Միսուրիի համալսարանի գիտնականները համարում են, որ Google Earth-ի արբանյակային լուսանկարները կօգնեն հետեւել Ամանզոնի վայրի ցեղերին՝ խուսափելով նրանց հետ շփումից:

Միսսուրիի համալսարանի հետազոտողներն օգտագործել են արբանյակային պատկերները առանձնացված խմբի առողջական վիճակը գնահատելու համար, ովքեր ապրում էին Բրազիլիայի եւ Պերուի միջեւ սահմանին գտնվող անտառներում, հաղորդում է « MailOnline »-ը:

Բացի այդ, նրանց հաջողվել է գնահատել դաշտերի մակերեսը եւ գյուղերի մեծությունը, որոնք պատկանում էին ցեղերին:

Գիտնականների ստացած տեղեկությունների ծավալը ոգեշնչել է արբանյակային պատկերներն օգտագործել հետագա աշխատանքներում: Նրանք ենթադրում են, որ հեռավորության վրա իրականացվող ուսումնասիրությունները կապահովեն մոնիթորինգ եւ թույլ կան խուսափել վայրի ցեղերի հետ շփումից:

Արբանյակին պատկերների օգնությամբ հեռակա ուսումնասիրության ծրագիրը կօգնի գտնել մեկուսացած բնակավայրերը, հետեւել միգրացիայի օրինաչափություններին եւ ստեղծել սահմաններկամ բուֆերային գոտիներ, որոնք ցեղերին զերծ կպահեն արտաքին աշխարհի հետ կապերից եւ կօգնեն նրանց մնալ մեկուսացված պայմաններում, հաղորդում է «FedPost.ru»-ն: