Բրիտանացի ուսանողները պարկուճ-հեծանիվ են ստեղծել: Նորույթն իր արտաքին տեսքով արմատապես տարբերվում է սովորական հեծանիվից: Տարօրինակ տեխնիկական լուծումներով այն ավելի շատ հսկայան պարկուճ է հիշեցնում: Մշակման փուլում մասնագետները բազմաթիվ մոդելների վրա են հիմնվել, այդ թվում նաեւ` Trek հեծանիվի: Ուսանողները դրանց ամենալավ հատկանիշներն են առանցնացրել` նորույթում միավորելու համար, հաղորդում է «Դիլայթ Նովոստին»:

Նորարարությունը ARION1 անվանումն է ստացել: Նորույթի հեղինակ 22-ամյա Բեն Հոգանը նշել է, որ իր գործընկերների հետ միասին հեծանվային պարկուճի մշակմանն են անցել ընդամենը կես տարի առաջ: Սակայն այդչափ կարճ ժամանակահատվածում վիթխարի արդյունքներ են գրանցվել: Հեծանվի ծածկոցը ածխածնային մանրաթելերից է պատրաստված, պարկուճը միատարր է եւ պատուհաններ չունի: Սակայն հեծանիվը վարելուն բոլորովին դա չի խանգարում` պարկուճի ներսում խելացի համակարգ կա, որ մի քանի մոնիտորներից եւ տեսահսկող խցիկներից է բաղկացած: Աէրոդինամիկ ցուցանիշներով նորարարական հեծանիվը գերազանցում է հայտնի Bugatti Veyron սուպերմեքենային մոտ 40 անգամ:

Ներկայումս պարկուճը կարող է մինչեւ ժամում 133,7 կմ արագություն զարգացնել, սակայն դա դեռ սահմանը չէ, խոստանում են նորարարները: