Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մեկ օրով կրճատել է իր աշխատանքային այցն Իտալիա՝ Ուկրաինայում իրավիճակի պատճառով, հաղորդում է վարչապետի մամուլի քարտուղար Օլգա Լապպոն:

Հռոմ կատարած կարճ այցի ընթացքում Յացենյուկն այսօր՝ ապրիլի 26-ին, հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ, որը տեւել է 18 րոպե, հաղորդում է KNA գործակալությունը՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությունը:

Ուկրաինայում ստեղծված լարված իրավիճակի պատճառով Յացենյուկը հրաժարվել է երկու Հռոմի Պապերի սրբադասման արարողությանը մասնակցելուց, որը պետք է տեղի ունենա ապրիլի 27-ին: Նա այսօր օրվա երկրորդ կեսին վերադարձել է Կիեւ: