Բրունո Բրունին իսկապես տաղանդավոր արվեստագետ է: Այդ մասին ապրիլի 26-ին Ազգային պատկերասրահում իտալացի նկարիչ Բրունի Բրունիի նկարների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին:

Իտալացի դիվանագետի խոսքով՝ նման միջոցառումները ամրապնդում են միջմշակութային կապերը: «Բրունո Բրունիի ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 2-ը, իսկ այդ օրը նշվում է Իտալիայի ազգային տոնը: Փաստացի մենք տեսնում ենք, որ այդ օրը մեծ նշանակություն ունի նաեւ մշակութային տեսանկյունից»,-նշել է դեսպանը:

Իտալական RENCO շինարարական ընկերության նախագահ, նկարչի ցուցահանդեսը կազմակերպած Ջովանի Ռուբինին, իր հերթին, ընդգծել է. «Նախ, Բրունո Բրունին ծնվել է մեր քաղաքում (Պեզարո-խմբ) եւ դա մեծ պատիվ է մեզ համար: Մեր քաղաքը երկու մեծ արտիստների քաղաք է՝ Ռոսինի, ով, ցավոք, արդեն կենդանի չէ, եւ Բրունո Բրունի, որի շնորհիվ մեր քաղաքը հայտնի է դարձել ողջ աշխարհում: մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել նրա աշխատանքներն այստեղ Երեւանում»: