Բրիտանացի մանկապիղծները երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի շրջանակներում հավասարվելու են ահաբեկիչներին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ մանկապիղծներին զրկելու է ձեռնարկներ փոխանակվելու եւ արդարադատությունից խուսափելու հնարավորությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ապագայում մանկապիղծներին կհավասարեցնեն ծայրահեղականներին, ովքեր համացանցից ինքնաշեն ռումբեր պատրաստելու մասին նյութեր են ներբեռնում:Օրենսդրության թերությունները, որոնք թույլ են տալիս գրել ու նման տեղեկություններ տարածել, միանգամայն անընդունելի են, համարում է Քեմերոնը: Նրա կարծիքով, անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ երեխաների անվտանգությունն ապահովելու համար:
Իշխանությունները նման միջոցներ ձեռնարկել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ մանկապիղծ ուսուցիչը տեղի բրիտանական դպրոցներից մեկում երեք տարվա ընթացքում բռնաբարել է մոտ 60 տասնամյա տղաների:



























