Ապրիլի 27-ի գիշերը Ուզբեկստանի երեք քաղաքացի Մոսկվայի արեւմուտքում տրավմատիկ զենքից վնասվածքներ են ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի 26 կոմիսարների փողոցում: Պարզվել է, որ 00:05-ին երկու անհայտ անձնինք ավազակային դրդապատճառներով չգրանցված տրավմատիկ զենքից մի քանի անգամ կրակել են երեք ուզբեկի վրա ու փախուստի դիմել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի վարչությանը:

Տուժածներից մեկը 1994թ.-ին ծնված աղջիկ է: Նրան գլխի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց: Մյուս երկուսը 1993թ.-ին ծնված տղաներ են: Առաջինը ստացել է ուսի, մյուսն ուսի եւ աջ կողի վնասվածք, որոնց բուժհաստատությունում օգնություն ստանալուց հետո բաց են թողել: