Հարավային Կորեայի վարչապետ Չոն Հոն Վոնը հրաժարական է տվել ուղեւորատար լաստանավի խորտակումից հետո կառավարության քննադատության պատճառով:
«Իմ պաշտոնի պահպանումը մեծ բեռ կլինի վարչակազմի համար»,- «Reuters»-ը մեջբերում է վարչապետին:
Աղետից մեկ օր անց Հոն Վոնն այցելել է խորտակված նավի ուղեւորների ծնողներին, սակայն զոհվածների հարազատները քննադատել են նրան՝ դրանում տեսնելով ոչ թե ուշադրության դրսեւորում, այլ քաղաքական քայլ, սուլել են նրա ուղղությամբ, ինչ-որ մեկը ջրի շիշ է նետել նրա վրա:
Հիշեցնենք, որ հարավկորեական «Սեւոլ» նավի խորտակման հետեւանքով ապրիլի 16-ին 187 մարդ է զոհվել: Վթարի ժամանակ նավի վրա 476 մարդ է գտնվել: Ուղեւորները մեծամասամբ աշակերտներ էին, որոնք ուղեւորվում էին առափնյա կուրորտային քաղաք:




























