Ռուսաստանի Ալթայի երկրամասի Կոսիխինի շրջանում թմրամոլների վերականգնողական կենտրոնում հրդեհից հետո փլատակների տակիս ութ զոհի մարմին է հայտնաբերվել, հաղորդում են ԱԻՆ մարզային վարչությունից:

Նախնական տվյալներով՝ վերականգնողական կենտրոնում հրդեհի պահին գտնվել է ավելի քան 30 մարդ: Հրդեհի հետեւանքով վեց անձ վնասվածքներ է ստեցլ եւ տեղափոխվել կենտրոնական մարզային հիվանդանոց: Մյուսների գտնելու վայրի մասին առայժմ անհայտ է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեկ հարկանի շինությունը, որտեղ գտնվում է «Մաքուր էջ» վերականգնողական կենտրոնը, կառուցվել է փայտե ծածկույթով աղյուսներից: Հրդեհը բռնկվել է ապրիլի 27-ի առավոտյան: Հրդեհի հետեւանքով փլուզվել է շինության 200 քառակուսի մետր մակերեսով տանիքը:

Հրդեհի մարմանը մասնակցել է 21 մարդ եւ տեխնիկայի 10 միավոր: Արտակարգ պատահարի վայրում շարունակում են աշխատանքները փլատակների տակ:

Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ «Ծառայությունների մատուցում, որոնք չեն համապատասխանում սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին»: Այս պահին հրդեհի բռնկման պատճառների մի քանի վարկած է դիտարկվում, այդ թվում նաեւ դիտավորյալ հրդեհումն ու կրակի հետ անզգույշ վերաբերմունքը: