Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտում Միացյալ Նահանգները չեն ցանկանում միայնակ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել, հաղորդել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Նա սխալ է անվանել կարծիքն այն մասին, որ ամերիկյան միակողմանի պատժամիջոցներն ընդդեմ ռուսական տնտեսության կարող են արդյունավետ լինել առանց  Եվրամիության նմանատիպ տուգանքների:

ԱՄՆ-ը կարող էր ավելի արդյունավետ կերպով զսպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, եթե աշխարհը միավորվեր մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրում ապրիլի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Օբաման: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն պետք է համաձայնացված գործեն այդ հարցում, հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AFP -ին:

ԱՄՆ-ի նախագահը Ռուսաստանին մեղադրել է նրանում, որ Ժնեւի համաձայնության կնքումից հետո նա «մատը մատին չտվեց», որպեսզի օգնի Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը: Օբամայի խոսքով՝ գոյություն ունեն վկայություններ այն մասին, որ Ռուսաստանը խրախուսում է Ուկրաինայի հարավ-արեւելքում իրավիճակի ապակայունացումը: Միջազգային նոր պատժամիջոցները, որոնք կկիրառվեն Մոսկվայի դեմ, Ռուսաստանին կստիպեն հասկանալ, որ պետք է վերջ տա սադրանքներին, նշել է Բարաք Օբաման: