Հռոմի պապեր Հովհաննես Պողոս 2-րդն ու Հովհաննես 23-րդը դասվել են սրբերի շարքը: Արարողությունը գլխավորել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոսը:
Օծման արարողությունը, որին ներկա է եղել նաեւ հանգստի անցած Բենեդիկտոս 16-րդը, անց է կացվել Վատիկանի Սուրբ Պետրոսնի հրապարակում:
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Հովհաննես 23-րդին (Անջելո Ռոնկալի), ով վախճանվել է 1963թ. հունիսին, սրբերի շարքն էր դասվել Հովհաննես Պողոս 2-րդի կողմից 2000թ. սեպտեմբերի 3-ին: Իր կառավարման կարճ ընթացքում նա կարողացել էր բարեփոխել կաթոլիկ եկեղեցին:
Հովհաննես Պողոս Պողոս 2-րդը (Կառոլ Վոյտիլու), ով վախճանվել է 2005թ. ապրիլի 2-ին, սուրբ էր հայտարարվել իր հետնորդ Բենեդիկտոս 16-րդի կողմից 2011թ. մայիսին: Արարողության ժամանակ Ֆրանցիսկոսը լատիներեն կարդացել է «Մենք օրհնյալ Հովհաննես 23-րդին եւ Հովհաննես Պողոս Պողոս 2-րդին նշանակում եւ ճանաչում ենք որպես սուրբ»:
Արարողությանը ներկա է եղել մոտ մեկ միլիոն մարդ: Տոնակատարություններին մասնակցում է ավելի քան 20 պետության եւ կառավարությունների ղեկավարներ:
Նշենք, որ հայրապետերին սրբերի շարքը կարող են դասել երկու հրաշքների իրագործման հաստատումից հետո: Սակայն Հովհաննես Պողոսի դեպքում Ֆրանցիսկոսը խախտեց կանոնը: Առայժմ հաջողվել է միայն մեկ հրաշք ապացուցել: Նրա աղոթքներով ապաքինվել էր մի կին Կոստա-Ռիկայից, ով տառապում էր անբուժելի հիվանդությունից: Սակայն եկեղեցու առաջ հանգուցյալ հայրապետի ծառայությունների համար որոշում է ընդունվել դասել նրան սրբերի շարքը:











