ԵԱՀԿ-ն Ուկրաինա է ուղարկում բանակցողների խումբ Կազմակերպության դիտորդներին ազատ արձակելու համար, որոնց ավելի վաղ ձերբակալել են Դոնբասի ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչները:

Բանակցողները կուղեւորվեն Սլավյանսկ: «Նրանք պետք է այսօր տեղում լինեն»,- ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչ Տատյանա Բաեւան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Agence France-Presse»-ին:

Հիշեցնենք, որ Դոնբասի ինքնապաշտպանական ուժերն ապրիլի 25-ից պահում են զինվորական դիտորդների խմբին ԵԱՀԿ մի շարք անդամ պետություններից, որը գտնվում էր Ուկրաինայի արեւելքում՝ ուկրաինական իշխանությունների հրավերով: Ցուցարարների խոսքով՝ ձերբակալվածները զբաղվում էին հետախուզական գործունեությամբ:

ԵԱՀԿ քարտուղարության տվյալներով՝ խմբի կազմում հինգ գերմանացի մասնագետ կա, մեկական դիտորդ Դանիայից, Լեհաստանից, Չեխիայից ու Շվեդիայից: