ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնության եկել Ֆիլիպինների հետ ստորագրել 10-ամյա պայմանագիր ամերիկացի զինվորականների թվի ավելացման վերաբերյալ: Համաձայնությունը հնարավորություն կտա ռազմաբազաներն օգտագործել կործանիչների եւ ռազմանավերի տեղակայման համար:

Համաձայնությունը կնքվելու է ապրիլի 28-ին նախագահ Բարաք Օբամայի Մանիլա այցի ժամանակ, հաղորդում է «Associated Press»-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների պաշտպանության նախարարությանը:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ԱՄՆ-ն եւ Ֆիլիպինները ամենամյա համատեղ «Բալիկատան»(«Ուս ուսի») զորավարժություններ են անցկացրել: Քսանօրյա զորավարժություններին մասնակցել է մոտ 8000 զինծառայող, որոնց պատրաստում են տարերային աղետների ժամանակ օգնության ցուցաբերման, հաղորդում է «Ռոսբալտը»: