Հուզիչ տեսանյութը, որտեղ տարեց ամերիկացուն դուստրը հայտնում պապիկ դառնալու մասին լուրը, համացանցում շարունակում է մեծ տարածում գտնել:
Մեկ շաբաթում YouTube-ում այն այն ավելի քան 7 մլն անգամ դիտել են:
Ջեսիկա Հայքին ընտանիքում միակ երեխան է: Ենթադրելով, որ հայրը չի զսպի հույզերը, երբ լսի ապագա փոքրիկի մասին, նա հորը սրճարան է հրավիրել՝ իր հետ վերցնելով տեսախցիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընթիրիքի ընթացքում Ջեսիկան նրան ծծակ եւ հանձնել կից երկտողով, որից հետո հայրը պատասխանել է. «Նման է հենց այն ծծակին, որ փոքր ժամանակ դու ունեիր»: «Ավելի լավ է կարդաս, թե ինչ է գրված»,- ասել է նա հորը: Կարդալուց հետո երջանիկ հայրն ու պագա պապիկը չի զսպել արցունքները: Վերջում Ջեսիկան ավելացրել է, որ հղիության 10-րդ շաբաթում է:











