Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը նացիստական Գերմանիայի կողմից հրեաների հետապնդումն ու ոչնչացումն անվանել է արդի դարաշրջանում մարդկության դեմ ուղղված «ամենասարսափելի հանցագործություն»:
Նա ցավակցություն է հայտնել Հոլոքոստի զոհերի ընտանիքներին հատուկ հայտարարության մեջ, որը թողարկվել է անգլերենով Իսրայելում Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա նախօրեին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամեն տարի այդ օրը ողջ Իսրայելում սգո ազդանշաններ են հնչում: Մարդիկ լռության երկու րոպեով կանգ են առնում: Շատերն իրենց տներում հիշատակի մոմեր են վառում:




























