1623թ.-ին Արեւելահնդկական ընկերության կողմից թողարկված պարտատոմսը գերմանական Վյուրցբուրգ քաղաքում աճուրդի ժամանակ վաճառվել է 30 հազար եվրոյով:
Հին պարտատոմսը, որը ձեռագործ թղթի վրա էր տպագրված, պահպանվել է կոլեկցիոներներից մեկի անձնական հավաքածուում: փորձագետների խոսքով՝ փաստաթուղթը վկայում է «տնտեսության ու ֆինանսների պատմության կարեւոր փուլի մասին»: Վյուրցբուրգում աճուրդի ժամանակ հանգստյան այս օրերին ընդհանուր առմամբ վաճառվել են արժեքավոր փաստաթղթեր 220 000 եվրոյով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
1602թ.-ին հիմնադրված Արեւելահնդկական ընկերությունը համարվում է աշխարհում առաջին բաժնետիրական ընկերությունը:
Նոր հողերի որոնմանը մեկնող նավերի մեծ մասը հետ չէր վերադառնում, սակայն հաջող ուղերթն Արեւելահնդկական ընկերությանը մեծ եկամուտներ էր ներում: Հաճախ շահույթը բերված ապրանքների տեսքով էր՝ առավելապես համեմունքներ, որոնք այն ժամանակ մեծ արժեք ունեին:



























