Ռուսաստանում ԿԺԴՀ դեսպան Կիմ Յոն Ջեն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային ուժեր կենտրոնացնել «ի հակակշիռ ԱՄՆ-ի քաղաքականության» պետության հանդեպ, սակայն Փհենյանի վերջնական նպատակը Կորեական թերակղում ապամիջուկայնացումն է:

«Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը մեր վերջնական նպատակն է: Սակայն դեռ շարունակվում են ԱՄՆ-ի կողմից միջուկային պատերազմների սպառնալիքները եւ աղմուկն այդ խնդիրների շուրջ… Քանի դեռ ԱՄՆ-ի վարչակազմւ չի փոխել իր թշնամական քաղաքականությաւնը ԿԺԴՀ հանդեօ, մենք ի հակակշիռ այդ գործողությունների մշտապես շարունակելու ենք ավելացնել միջուկային մեր ուժերւ»,- ասել է Կիմ Յոն Ջեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հաղորդել է, որ այս պահին Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ համատեղ պատմության ընթացքում ռազմաօդային ամենախոշոր զորավարժություններն է անցկացնում:

«Եվ ինչ քայլեր պետք է ձեռնարկի մեր երկրիրը. Կցանկանայի հիշել հետեւյալ խոսքերը. «Կապրենք, կտեսնենք»,- հավելել է դեսպանը:

Հյուսիսային Կորեայի իշխանությունները մարտի վերջին չէին բացառում նոր միջուկային փորձեր անցկացնելու հնարավորությունը: Հարավկորեական փորձագետները ենթադրում են, որ միջուկային հերթական փորձերը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի համապատասխան որոշման դեպքում կարող են անցկացվել Պունգերիի հարավային հատվածում: