Ռուս հասարակական գործիչ, «ՅՈւԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին պատրաստ է օգնել Ուկրաինա վերադարձնել գումարները, որոնք ստացվել են կոռուպցիոն եղանակով:

«Լինի հետաքրքրվածություն, պատրաստ եմ օգնել մեխանիզմի հարցում, որն արդեն գոյություն ունի եւ գործն ավարտին հասցնել»,- ասել է նա Խարկովում:

Սակայն նա ընդգծել է, որ կարող է օգնել այդ հարցում «միայն դրսից» եւ չի հաղթահաչվի առանց տեղական իրավապահ մարմինների կողմից հարցումների ձեւակերպման, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

«Ես չեմ կարող օգնել, որպեսզի ձեր կառավարական պաշտոնյաները կատարեն աշխատանքի իրենց մասը… Թեման ավարտին հասցնել, թեկուզ Շվեյցարիում, իրական է: Եկեք փորձենք»,- ասել է Խոդորկովսկին:

Նրա կարծիքով Ուկրաինայի համար կոռուպցիայի դեմ պայքարի հարցն ազգային գոյատեւման հարց է:

Նա նաեւ նշել է, որ գումարների «ռեպարացիաներն» ի տարբերություն հաշիվների սառեցման երկար ժամանակ ու համակարգվածություն են պահանջում:

«Լուրջ կաշառքները բանկոմատների միջոցով չեն տալիս, դրանք հաշիվներին են  փոխանցում: Իսկ դա նշանակում է, որ մարդիկմ ովքեր տալիս կամ վերցնում են, հաշիվների սառեցման վտանգի ներքո են: Այժմ հաշիվները «մեկ անգամվա» համար են սառեցվում»,- նշել է նա:

Նրա կարծիքով՝ պետական մակարդակում նման աշխատանքով կարող էր զբաղվել հակակոռուպցիոն հանձնաժողովը:

«Գործնական տեսակետից հակակոռուպցիոն հանձնաժողովը պետք է զբաղվի ձերբակալված միջոոցներն Ուկրաինա վերադարձնելու աշխատանքների համակարգման հարցերով: Կարծում եմ, տարեկան երկու միլիարդ կարող է Ուկրաինան ձեռք բերել»,- ասել է Խոդորկովսկին: