Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները գոյություն ունեցողների ընդլայնումն են՝ ներառյալ ռուսաստանցիների վիզային արգելքներն ու հաշիվների սառեցումը, ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
Եվրոպան եւ ԱՄՆ-ն աշխատում են նաեւ ավելի խիստ տնտեսական, առեւտրական ու ֆինանսական պատժամիջոցների շուրջ, սակայն դրանց ընդունումը հետագայի հարց է, այլ ոչ թե ներկայի, ասել է Հեյգը:
«Մենք շարունակելու են լրացուցիչ պատժամիջոցներ մշակել, Ռուսաստանի համար իր գործողութունների գինն աճելու է»,- ասել է Հեյգը «Sky News»-ին տված հարցազրույցում, հաղորդում է BBC-ի ռուսասկան ծառայությունը:
Ավելի վաղ ապրիլի 27-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ռուսաական տնտեսության տարբեր հատվածների վերաբերյալ պատժամիջոցների ընդունումը կախված է նրանից, արդյոք կկարողանան ամերիկացիներն ու իրենց դաշնակիցները միասնական դիրքորոշում մշակել այս հարցի կապակցությամբ:
Սպասվում է, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին կհայտարարվի արդեն ապրիլի 28-ին:




























