Ուկրաինական Դոնեցկում երկրի դաշնայնացման կողմնակիցները  գրավել են շենքը, որում տեղակայված է մարզային պետական հեռուստաընկերությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նշվում է, որ գրավումը տեղի է ունեցել առանց կրակոցների եւ տուժածների: Միջադեպի ընթացքում կոտրել են շենքի մուտքի դարպասները:

Ավելի վաղ հաղորդում էին, որ Դոնեցկի կենտրոնում հանրահավաքին հավաքվում են դաշնայնացման կողմնակիցներ: Ակցիայի ժամանակ ելույթ ունեցողներից մեկը հայտարարել էր, որ մայիսի 11-ին կայանալիք Դոնբասի անկախության հանրաքվեի կողմնակիցներին թույլ  չեն տալիս հեռուստատեսություն մտնել եւ այդ պատճառով անհրաժեշտ է ուղղվել ռադիոհեռուստաընկերության շենք, «որպեսզի ճիշտ լուսաբանեն այն, ինչ կատարվում է»: