Արդեն ապրիլի 28-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կարող է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Այդ մասին «The New-York Times»-ում գրում է Փիթեր Բեյքերը:
Նա նշել է, որ դրանք կարող են ուղղվել Պուտինի անձնական ֆինանսիստների դեմ:«Օբամայի վարչակազմն ազդանշան է ուղարկում՝ հասկանում է, թե որտեղ է Ռուսաստանի նախագահը պահում իր ունեցվածքը եւ ի վերջո նա ուղղակի, կամ անուղղակի կերպով կարող է հայտնվել պատժամիջոցների ազդեցության ներքո»,- գրում է հեղինակը:Բեյքերի խոսքով՝ պատժամիջոցները կարող են անդրադառնալ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի եւ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի վրա: «Օբամայի վարչակազմում ոմանք նախկինում արդեն հանդես են եկե Պուտինի ունեցվածքի մասին ԱՄՆ-ի ունեցած տեղեկությունների հրապարակման կողմից, որպեսզի ցույց տան ռուսաստանցիներին ճշմարտությունը:
Ընդ որում, այս առաջարկությունը Սպիտակ տան դիմադրությանն է հանդիպում»,- գրում է Բեյքերը:Հեղինակը նաեւ նշում է, որ Կոնգրեսի առանձին օրենսդիրներ զրույցներ են վարում օրենքների ընդունման մասին, որոնք կստիպեին ԱՄՆ-ի կառավարությանը հրապարակել Պուտինի ունեցվածի կողմնորոշիչ գնահատական, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:




























