Սլավյանսկում կիրակի ԵԱՀԿ ռազմական դիտորդների խումբը, որին ձերբակալել էին ռուսամետ ակտիվիստները, հանդես է եկել ակտիվիստների առաջ: Գերմանացի գնդապետ Ակսել Շնայդերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաքելության որեւէ ներկայացուցիչ ձերբակալության  ընթացքում չի տուժել՝ նշելով, որ նա եւ իր գործընկերները ֆիզիկական բռնության չեն ենթարկվում: ԵԱՀԿ զինվորական տեսուչները հաղորդել են, որ չգիտեն պայմանների մասին, որոնց դեպքում կարող են իրենց ազատ արձակել:

Մամուլի ասուլիսը կազմակերպվել էր Սլավյանսկի ինքնահռչակ «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը: Ավելի վաղ նա ԵԱՀԿ դիտորդներին «ռազմագերիներ» էր անվանել: Մինչ այդ Պոնոմարյովը հայտարարում էր, որ ինք ու իր կողմնակիցները ծրագրում են առաքելության տեսչուներին փոխանակել Կիեւում պահվող իրենց համախոհների հետ, հաղորդում է «Ազատություն Ռադիոն»:

Ապրիլի 27-ին ԵԱՀԿ-ից Սլավյանսկ է ժամանել բանակցողների խումբ միջազգային կազմակերպության ռազմական դիտորդներին ազատ արձակելու պայմանների քննարկման համար: Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԵԱՀԿ առաքելության կազմում երեք ռազմական դիտորդ կա Գերմանիայից, մեկ գերմանացի ռազմական թարգմանիչ, չորս դիտորդներ Դանիայից, Լեհաստանից, Չեխիայից ու Շվեդիայից: