Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է վրացի ֆուտբոլիստ, մինչեւ 16 տարեկանների հավաքականի անդամ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնել են, թե միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, երբ վրացական ընտրանին Մակեդոնիայից վերադառնում էր հայրենիք, սակայն օդաչուն հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլում:

«Ֆուտբոլիստը ուղեկցորդուհուն կատակով ասել է, որ իր մոտ ժամացույցով ռումբ կա: Դա միայն կատակ էր, սակայն օդաչուն որոշեց տեղեկացնել ոստիկանությանը: Ֆուտբոլիստին տեղափոխել են ոստիկանատուն: Նրան մեկ ժամ հարցաքննելուց հետո բաց են թողել»,- նշել են ֆեդերացիայից:

Ֆուտբոլիստին ազատելու գործին ներգրավված են եղել Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը եւ ֆուտբոլի ֆեդերացիային: