Ուկրաինան կսկսի 2014թ.-ի հոկտեմբերից ռեվերսային գազ ստանալ, իսկ 2016թ.-ին կկարողանա առհասարակ հրաժարվել ռուսական գազ գնելուց, համարում է Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն:

«Մենք համաձայնել ենք, որ արդեն հոկտմբերին Սլովկիայից գազ կստատանք՝ հրաժարվելով ռուսական գազից»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն պետք է օգնի Ուկրաինային ռեվերսային գազ ստանալ, որը 1000 խորանարդ մետրի դիմաց100 դոլարով էժան կարժենա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դրա հետ մեկտեղ թեկնածուն հայտարարել է, որ Ուկրաինան հնարավորություններ ունի սեփական գազը արդյունահանել, այդ թվում նաեւ թերթաքարային: