Անհրաժեշտության դեպքում Լեհաստանում ամերիկացի զինվորների թիվը կարող է հասնել մի քանի հազարի, հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը «Գազետա վիբորչա» թերթի հետ զրույցում:

Ըստ նախարարի`հանրապետությունում առայժմ գտնվելու է 150 զինվոր: 

«Փոխվելու են ստորաբաժանումները, սակայն ներկայությունը մշտապես կմնա: Չորեքշաբթի Սվիդվին էր ժամանել 150 զինվոր` 173 –րդ օդային դեսանտային ջոկատից: Զորավարժություններն ավարտվելուց հետո հաջորդ ստորաբաժանումը կհայտնվի: Այնուհետեւ մյուսը եւ այդպես շարունակ», - հավելել է նա:

Ըստ Սեմոնյակի` գլխավորը զինվորների քանակը չէ, այլ «ՆԱՏՕ-ի մշտական պաշտպանական ենթակառույցը», մասնավորապես` ՀՀՊ-ի համակարգի տարրերը, ինչպես նաեւ համատեղ զորավարժությունների անցկացումը: Բացի դրանից, ըստ նրա, լեհ-ամերիկյան համագործակցությունը պետք է ընդլայնել եւ տարածել ցամաքային զորքերի եւ հատուկ նշանակության զորամասերի վրա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: