Լատվիացի հանրաճանաչ կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը ցավակցական նամակ է հղել Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին հայտնում են,Հայաստանում Լատվիայի Հանրապետության Պատվավոր հյուպատոսի գրասենյակից:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Խոր ցավով տեղեկացա Կոնստանտին Օրբելյանի մահվան մասին: Կորուստը մեծ է ողջ երաժշտական աշխարհի համար: Ի դեմս Օրբելյանի ես կորցրեցի իմ վաղեմի ընկերոջը, իսկ հայ  ժողովուրդը, ինչպես նաեւ ողջ երաժշտասեր հասարակությունը` փայլուն երգերի հեղինակի եւ հրաշալի նվագախմբի անզուգական ղեկավարի:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Կոնստանտին Օրբելյանի հարազատներին, ինչպես նաեւ ողջ հայ ժողովրդին այս անդառնալի կորստի կապակցությամբ»:

Նշենք, որ կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը մահացել է ապրիլի 24-ին Լոս Անջելեսում 85 տարեկան հասակում: Ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: