Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսի դեմ ապրիլի 28-ի ժ. 12:00- սահմաններում մահափորձ է կատարվել: Քաղաքապետը հրազենային ծանր վնասվածք է ստացել, հայտնում է  քաղխորհրդի մամուլի ծառայությունը:

«Այժմ նա հիվանդանոցի վիրահատական սեղանին է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- ասված է հաղորդագրությունում:

Քաղաքապետի դեմ մահափորձը կատարվել է ժամը 12:00-ին:  «Խարկով» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Կերնեսը վիրավորվել է հեծանիվ վարելիս:

Ավելի վաղ Կերնեսը հայտարարել էր իր եւ իր ընտանիքի, այդ թվում նաեւ` երեխաների, հասցեին ստացվող մշտական սպառնալիքների մասին: