Պակիստանի Կարաչի քաղաքի արեւմտյան հատվածում գտնվող այսպես կոչված սինդյան առեւտրա-արդյունաբերական գոտու մզկիթներից մեկում պայթյուններ են հնչել: Միջադեպի արդյունքում զոհվել է չորս երեխա, եւս 16-ը վնասվածքներ են ստացել:
«Սինխուա» գործակալության տվյալներով, անհայտ անձինք աղոթատեղիի ուղղությամբ մի քանի ականներ են նետել, երբ հոգեւոր ճեմարանի սաները Ղուրանն էին կարդում: Տեղեկություններ կան, որ վնասվածքներ ստացած երեխաներից առնվազն հինգը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում:
Ոչ մի խմբավորում դեռեւս պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական գործողության համար:




























