Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուգը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սոցկայքերի փակման ուղղությամբ քայլերը եւ դատական համակարգի իրավասությունների սահմանափակումները։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե չի հասկանում, թե ինչու իրեն ուժեղ իշխանություն համարող Էրդողանը փորձում է վերահսկողության տակ առնել դատական համակարգը։

Գերմանիայի նախագահն իր խոսքում նաեւ անդրադարձել է Թուրքիայում փակված սոցկայքերի խնդրին՝ շեշտելով, թե պարզ է դարձել, որ միջազգային կոշտ քննադատությունները չեն հետաքրքրում Էրդողանին։ «Օրինակ, Էրդողանն ինչո՞ւ փակեց Youtube-ը եւ Twitter-ը։ Ի՞նչն էր նրան պարտադրում»,-հարցրել է Գերմանիայի նախագահը։