Հյուսիսային Իռլանդիայի Արմա դքսության տարածքում գտնվող ֆերմաներից մեկում բռնկված հրդեհի արդյունքում 4,3 հազար խոզ է սատկել:
Կրակը տարածվել է երեք ամբարների ուղղությամբ, որտեղ խոզերն էին պահվում: Արդյունքում 800 մայր խոզ եւ 3500 խոճկորներ են սատկել:
Ոստիկանությունը գտնում է, որ միջադեպը կարող է կանխամտածված գործողության արդյունք լինել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ անցած տարի փետրվար ամսին նմանատիպ միջադեպ էր գրանցվել գերմանական Բադեն-Վյուրտեմբերգ հողի Կալվ քաղաքի ֆերմաներից մեկում: Այն ժամանակ հրդեհին 86 ուղտեր էին զոհ գնացել: Կրակը մարելու էին եկել 150 հրշեջներ, այդ թվում նաեւ` հարեւան քաղաքներից: Արդյունքում հաջողվել էր կենդանիներից ընդամենը հինգին փրկել: Մնացած ուղտերը չէին կարողացել դուրս պրծնել իրենց ախոռներից եւ սատկել էին:


























