Ալժիրի ընտրված նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, ով առողջական խնդիրներ ունի, այսօր՝ ապրիլի 28-ին, երդվել է՝ 4-րդ անգամ զբաղեցնելով երկրի նախագահի պաշտոնը:
77-ամյա նախագահը երդվել է հաշմանդամի սայլակին նստած, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նուտեֆլիկան հազվադեպ է երեւում հասարակությանը այն բանից հետո, երբ նախորդ տարի ինսուլտ է տարել եւ մի քանի ամիս անցկացրել Փարիզի հիվանդանոցներից մեկում: Չնայած իր առողջական վիճակին, Բուտեֆլիկան հաղթել է ապրիլի 17-ին կայացած նախագահական ընտրություններում: Նրան աջակցել է իշխող կուսակցությունն ու զինվորական ու բիզնես էլիտան:
Նախկինում Բուտեֆլիկան երեք անգամ (1999-ին, 2004-ին եւ 2009-ին) ընտրվել է Ալժիրի նախագահի պաշտոնում:



























