ԵՄ երկրների դեսպաններն այսօր՝ ապրիլի 28-ին, պայմանավորվել են «սեւ ցուցակում» ընգրվել եւս 15 ռուսատնացի պաշտոնյաների: Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի կուլիսներում կայացած հանդիպումների ժամանակ հայտնել է եվրոպացի դիվանագետներից մեկը:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել 15 նոր անձանց վերաբերյալ: Եվրոպայի նպատակային սահմանափակող միջոցառումները նրանց նկատմամբ ուժի մեջ կմտնեն երեքշաբթի օրվանից, այն բանից հետո, երբ ցուցակը հրապարակվի  ԵՄ պաշտոնական ամսագրում»,-հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այսպիսով, «սեւ ցուցակում» ընդգրկված ռուսաստանցի պաշտոնյաների թիվը հասել է 48-ի: Նրանց արգելվում է մուտք գործել ԵՄ երկրներ, նրանց բանկային հաշիվները կսառեցվեն: