Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի Կլեմմոնս քաղաքի բնակչուհի Էնն Սենֆորդը ավտովթարի զոհ է դարձել` սոցցանցում լավատեսական ստատուս տեղադրելուց ուղիղ մեկ րոպե անց: Այս մասին հաղորդում է My Fox 8-ը:

Հյուսիսային Կարոլինայի քաղաքամերձ մայրուղիներից մեկով ընթանալիս 32-ամյա Սենֆորդը Facebook-ում իր տրամադրության եւ Ֆարրել Վիլյամսի հիթային երգի մասին էր գրել. « Happy» երգն ինձ իսկապես երջանիկ է դարձնում»: Հրապարակումն արվել է ժամը 8:32-ին: Իսկ արդեն 8:34-ին փրկարար ծառայությունը զանգ է ստացել ավտովթարի ականատեսներից մեկի կողմից:

911 ծառայությանը զանգահարած ականատեսը պատմել է, որ մարդատար մեքենան հակընթաց երթեւեկության գոտի է մտել, հարվածել բեռնատարի եւ գրեթե անմիջապես այրվել: Խոսքը Սենֆորդի մեքենայի մասին էր: Երջանիկ ամերիկուհին ստացված վնասվածքներից տեղում մահացել է: