«Ոչ միայն պատգամավորները, այլեւ քաղաքացիները իրավունք չունեն խախտել Սահմանադրությունը. Ես կողմնակից է, որ պատգամավորները ավելի ակտիվ լինեն եւ օր ու գիշեր զբաղվեն պատգամավորական գործունեությամբ: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում հայտարարել էԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղղեկավար Լեւոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե ՀՀ Սահմանադրությունը արգելում է որեւէ պատգամավորի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, սակայն շատ ՀՀԿ-ականներ զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ Գալուստ Սահակյանի մասին էլ տվյալներ են հրապարակվել, որ երթուղայինի գծեր ունի:
«Բնականաբար, Օրենքը արգելում է զբաղվել ձեռնարկատիրությամբ, չեմ տեսնում, չեմ կարող որեւէ օրինակ բերել, իհարկե, բաժնետերեր կարող են լինել, որը ձեռնարկատեր չէ, նա ներդրում է արել եւ փորձել է մասնակիցը դառնալ տնտեսական համակարգին:
Ինչ վերաբերում է իմ գծերին, ես դեռ 90-ականներին եմ արձագանքել, ասելով, որ ես գիծ ունեմ, բայց քաղաքական: Աստված ձեր ձայնը լսեր, որ ունենայի նաեւ բիզնես եւ բաժնետեր լինեի: նույնը կցանկանայի ձեզ, բոլորիդ եւ ամբողջ ժողովրդին: Ես ոչ մի բիզնեսից չեմ օգտվում, նույնիսկ անհարմար վիճակում եմ գտնվում, որովհետեւ դրանից բան էլ չեմ հասկանում»,- հայտարարել է Սահակյանը:
Ի պատասխան՝ Զուրաբյանը արձագանքելն է. «Եթե այդքան սկզբունքային եք, ինչո՞ւ չեք օգտագործում ձեր ազդեցությունը ՀՀԿ-ում եւ ԱԺ-ում՝ բոլոր այս հրապարակված փաստերը ուսումնասիրելու եւ մեր հանրությանը իրողությունը բացատրելու համար»:
Գալուստ Սահակյանն էլ պատասխանել է. «Կարծում եմ՝ դա անհնար առաջադրանք է, որովհետեւ որեւէ մոդել չկա, որ հնարավորություն ունենանք պարզելու, որ որեւէ պատգամավոր, բացի բաժնետեր լինելուց՝ զբաղվո՞ւմ է իր բիզնեսով: Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ուրախ եմ, որ ինչ-որ մի բան էլ ինձ են ասում, ես բիզնեսով չեմ զբաղվում, բայց եթե հնարավորություն ունենայի, ինչ-որ մի տեղ ես էլ բաժնետեր կլինեի: Առաջարկը ընդունում եմ, կփորձեմ իմ համեստ միջոցներով եւս մեկ անգամ պեղել, թե խոսքը որ պատգամավորին է վերաբերվում, ով է ե՛ւ բիզնեսով զբաղվում, ե՛ւ պատգամավորի մանդատ ունի»:




























