Ուկրաինայի Դոնեցկի մարզում ծառայողական պարտականությունները կատարելիս, ինժեներական արգելքների ամենօրյա վերահսկողական ստուգման ժամանակ Ուկրաինայի Զինված ուժերի պայմանագրային երկու ծառայողներ պայթել են ինքնաշեն ականի վրա: Նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով երկրի ՊՆ-ն:
«Դեպքի վայրում առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո, նրանց «Մի-8» ռազմական ուղղաթիռով տեղափոխել են Խարկով քաղաքի ռազմաբժշկական կենտրոն: Տեղափոխման ժամանակ զինվոր Կ.-ն ստացված վնասվածքներից մահացել է: Կրտսեր սերժանտ Ռ.-ն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները պարզում են իրավապահները: Ծառայողական հետաքննություն է նշանակվել:
Ուկրաինայի ՊՆ եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությունը ցավակցություններ է հայտնում զոհված զինվորի հարազատներին ու մտերիմներին»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերը Կրամատորսկի օդանավակայանի վրա երկու հարձակման փորձերի ժամանակ վիրավորվել են երկու ուկրաինացի ուժայիններ:




























