Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկել է Եվրասիական տնտեսեական միության շրջանակներում Բելառուսի, Ռուսաստանի եւ Ղազախստանի մայաքաղաքները կապել երկաթգծով:

Հանդես գալող ՄՊՀ ուսանողների առաջ՝ Նազարբաեւը նշել է, որ Եվրասիական տնտեսեական միության տարածքը պետք է Եվրասիայի ենթահամակարգում ընդհանուր մայրցամաքային առաջատարը դառնա:

Նպատակի իրագործման միջոցների շարքում Նազարբաեւն առաջարկել է ստեղծել Հեռահաղորդակցության եվրասիական միացյալ ցանց եւ տրանսպորտային երկու խոշոր ծրագիր իրագործել՝ արագընթաց երկաթուղի, որը կկապի Մինսկը, Մոսկվան, Աստանան եւ Ալմա-Աթան, ու «Եվրասիա» ջրանցքը Կասպից եւ Սեւ ծովերի միջեւ:

«Ընդ որում, «Կասպից ծով- Սեւ ծով» ջրանցքը մշակվել է դեռ ցարի օրոք: Չի իրագործվել»,- ասել է Նազարբաեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «BNewz.kz»-ին:

Ղազախստանի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է արդիականացնել արդեն գոյություն ունեցող ավտոճանապարհներն ու երկաթուղին, որոնցով իրականացվելու է կապը Եվրոպայի եւ Չինաստանի միջեւ:

Բացի այդ Նազարբաեւը մի շարք այլ հայտարարություններ է կատարել: Մասնավորապես, նա առաջարկել է ԵՏՄ ստեղծման մասին համաձայնագրի կնքման օրը հայտարարել Եվրասիական ինտեգրացիայի օր, Աստանան դարձնել միության մայրաքաղաք:

Ընդ որում Նազարբաեւն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը որեւէ ընդհանրություն չունի ԽՍՀՄ-ի հետ եւ դրա «վերամարմնավորում» չի հանդիսանում: Նազարբաեւի խոսքով՝ ԽՍՀՄ-ը «վերջնականապես ու անդառնալիորեն պատմության մաս է դարձել»: «Ինչպես նաեւ, սեփականության արդի համակարգը, մեր հասարակությունների սոցիալական կառույցն ու տնտեսական իրավիճակը շատ ավելի առաջ են անցել խորհրդայինից»,- նշել է Ղազախստանի նախագահը