Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Վիլյամ Հեյգը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվա ընթացում Ուկրաինա, Մոլովա եւ Վրաստան է այցելելու:
«Հաջորդ շաբաթ մտադիր եմ տարածաշրջան այցելել, կլինեմ Ուկրաինայում, Մոլովայում եւ Վրաստանում»,- ասել է Հեյգը` պատասխանելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդարանականների հարցերին:
Այցի թեման տարածաշրջանում ստեղծված իրադրությունը կլինի, որ հատկապես լարվել է Ուկրաինայում դաշնայնացման կողմնակիցների եւ կառավարական ուժերի միջեւ բախումների ֆոնին:
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ այն անձնանց ցուցակը, որոնց հանդեպ Ուկրաինայում ստեղծված իրադրության շուրջ նոր պատժամիջոցներ են կիրառվելու, ապրիլի 29-ին կհրապարակվի:
«Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցները առաջիկա կես ժամվա ընթացքում` բրյուսելյան հանդիպման ընթացքում կհամաձայնեցվեն, իսկ ցուցակը վաղը կհրապարակվի»,- ասել է Հեյգը:
Նրա խոսքով, Ռուսաստանը ժնեւյան պայմանավորվածություններից ոչինչ չի իրականացրել, ուստի այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը ճիշտ քայլ է:


























