Ուկրաինան հայց է պատրաստում ընդդեմ «Գազպրոմի» Ստոկհոլմի արբիտրաժում՝ գազի գնի պատճառով: Այս մասին մամուլի ասուլիսում այսօր՝ ապրիլի 28-ին, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն նախաարբիտրաժային պահանջներն ուղարկել է «Գազպրոմին» եւ սպասում է այդ պահանջների քննարկմանը ռուսական կողմի հետ «չեզոք տարածքում, առավել կոնկրետ՝ Լոնդոնում»:
«Ուկրաինան պատրաստ է վճարել ռուսական գազի համար 2014-ի սկզբին հաստատված գնով, ավելի կոնկրետ 268 դոլարով հազար խմ-ի համար»,- ասել է նա, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Եթե ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դրական պատասխան տա գնի առաջարկին եւ ստորագրի համաձապատասխան համաձայնագիրը, Ուկրաինան անմիջապես կփակի նախորդ կառավարությունից մնացած 2,2 մլրդ դոլարի պարտքը»,-ընդգծել է Յացենյուկը՝ հավելելով, որ 2014-ի սկզբին հաստատված գազի գինը շուկայական է:
«Եթե առաջիկա 30 օրվա ընթացքում համապատասխան համաձայնությունը չկայանա, դա նշանակում է, որ նախաարբիտրաժային փուլից մենք անցնում ենք դատական վեճի փուլ ռուսական գազային մոնոպոլիստի հետ»,-ասել է նա:




























